Մշակույթ

Շրջանառության մեջ դրվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված նամականիշ

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ դրվեց Սիլվա Կապուտիկյանի հոբելյանին նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի նրան նվիրված միջոցառումների շրջանակում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեծանուն գրողի նամականիշը: Մարման հանդիսավոր արարողությունն անցկացվեց հունվարի 22-ին Հայաստանի գրողների միությունում:

«Կապուտիկյանը, խորապես ճանաչելով իր և իր ժողովրդի անցյալը, կենսագրությունը, իր ստեղծագործություններում արտահայտեց հայի ճակատագիրը, հայ մարդու կեցությունը, ընթացիկ կյանքի խնդիրները, հասարակական, քաղաքական հնչեղություն ունեցող հարցերը »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Կապուտիկյանը հայ կնոջ, հայ մոր, մայրիշխանությունից եկած արթուն բնազդով մարդ էր, որը ցանկանում էր պահպանել երկիրը, հայ քաղաքացուն, սատարել սփյուռքահայերին: «Նրա «Խոսք իմ որդուն» ստեղծագործությունը դարձավ Սփյուռքի լեզվապահպանման հիմքը»,-շեշտեց Միլիտոնյանը:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը`30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է Սիլվա Կապուտիկյանը` իր հերթական ստեղծագործության վրա աշխատելիս:

Թողարկման օրը` 22 հունվարի 2019թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը` 30 000 հ.

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում