Life

Չինաստանում գտել են աշխարհի ամենախոր երկնագույն անցքը

1 րոպեի ընթերցում

Չինաստանում գտել են աշխարհի ամենախոր երկնագույն անցքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել Է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում: Մասնագետները պարզել են, որ այդ վիթխարի բնական ջրհորի խորությունը 300 մետրից փոքր-ինչ ավելի Է եւ գերազանցում Է նախկին ռեկորդակրին՝ Դինա երկնագույն անցքին Բահամյան կղզիներում (շուրջ 200 մետր), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորջրյա քարայրի, որի պաշտոնական աշխարհագրական անվանումը Յունլե («Հավերժական բերկրանք») Է, մակերեւույթին տրամագիծը հասնում Է 130 մետրի եւ, ընկղմվելու համեմատ նեղանում Է մինչեւ 36 մետր: Ինչպես պնդում են գիտնականները, այդ տեկտոնական ձագարափոսը գետնի տակ չի միանում հարակից Հարավչինական ծովի ջրատարածքին: Այդուհանդերձ, այնտեղ բնակվում են ավելի քան 20 տեսակի ծովային ձկներ եւ կենդանիներ:

«Այդ երկնագույն անցքը գիտական, պատմական եւ մշակութային մեծ արժեք Է ներկայացնում իրենից»,- Օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում մեկնաբանել են այդ երկրաբանական ֆենոմենի նշանակալիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում