Հասարակական

ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները

1 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի հաշվին շռայլ պարգևավճարներ հանձնելն անընդունելի է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանի աշխատակիցների կողմից ստացած պարգևավճարներին, լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևավճարների մասով բյուջեի հատկացումների ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է, և պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց բյուջեից այդքան մեծ թվով պարգևավճարներ չտալ ծառայողներին: Այն կարգադրությունները, որոնք արել են մարզպետները, անընդունելի են, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր պարգևավճարներ»,- ասաց Սամսոնյանը:

ՀՀ մի քանի մարզպետարանների հրապարակած հաշվետվություններից պարզ է դարձել, որ մարզպետները խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին: Օրինակ, Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներըորակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից՝ ստանալով՝172-460 հազար դրամի չափով պարգևավճար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում