Անկարան մեղադրանք է առաջադրել ԱՄՆ դիվանագիտական առաքելության նախկին աշխատակցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի քաղաքացու՝ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի նկատմամբ, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է թուրքական Hurriyet-ը։

2017թ. վերջում, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը խորն անհանգստություն է հայտնել Թոփուզի ձերբակալման կապակցությամբ՝ նրա դեմ մեղադրանքները համարելով անհիմն և Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները խաթարող, երկու երկրների միջև ծագեց վիզային ճգնաժամ։ Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը խախտելու, լրտեսական գործունեության և Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թոփուզը սերտ կապեր է ունեցել Թուրքիայի իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների հետ, որոնք, Անկարայի կարծիքով, կապ ունեն ընդդիմադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ դիվանագիտական առաքելության նախկին աշխատակցի դեմ մեղադրական եզրակացությունը կքննարկի դատարանը։

Թուրքիայի իշխանությունները FETO կազմակերպությանը մեղադրում են 2016 հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ։ Ինքը՝ ԱՄՆ –ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և մերժել մեղադրանքները։ Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ից նրա արտահանձնմանը։

Հայերեն Français Русский

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա