Հասարակական

Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնուորթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Միացյալ Թագավորության քաղաքների միջև կապերի ամրապնդմանը: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դեսպանությունը կհամագործակցի Երևանի հետ՝ տեխնիկական աջակցության և ներդրումային ծրագրերին մասնակցության գործում:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն իր հերթին նշել է, որ հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքներում տրանսպորտային ցանցի զարգացման հեռանկարների, աղբահանության, աղբի տեսակավորման ու վերամշակման, բնապահպանական և քաղաքաշինական այլ խնդիրների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում