Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին առաջին պաշտոնական այցով կուղեւորվի Բրյուսել
1 րոպեի ընթերցում
![Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին առաջին պաշտոնական այցով կուղեւորվի Բրյուսել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/961314.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին կկատարի առաջին պաշտոնական այցը: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմում, նա կուղեւորվի Բրյուսել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Այցի շրջանակներում պլանավորված են Զուրաբիշվիլիի բարձր մակարդակի հանդիպումները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավար անձանց հետ:
Բրյուսել Վրաստանի նախագահի այցը կավարտվի հունվարի 23-ին: