Հասարակական

Յուրաքանչյուր զինծառայող մեկ տարվա ընթացքում ստանալու է 6 հատ կիսավարտիք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերը և համազգեստը որակական փոփոխության են ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զինված ուժերի կենտրոնական իրային բազայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի կենտրոնական իրային բազայի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Մարտիրոսյանը:

«Կիսավարտիքները ավելի բարձրորակ են դարձել: Քանի որ բամբակյա են, նախատեսված չեն մեկանգամյա օգտագործման համար: Մեկ տարվա համար զինվորին կհատկացվի 6 հատ կիսավարտիք: Ստացվում է երկու տարվա համար 12 հատ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` փոփոխություն է կատարվել նաև համազգեստի կտորում:

«Կտորի որակը բարձր է, ներկի կայունության որակը նույնպես: Գունային քողարկման փոփոխություն դեռ չի լինելու։ Այդ համազգեստները կարվում են Հայաստանում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նոր տեսակի ճտքավոր կոշիկներն այս զորակոչին դեռ չի բաժանվել, որովհետև մատակարարները չեն հասցրել կարել:

«Կարծում եմ՝ ամառային զորակոչին արդեն նոր ճտքավոր կոշիկները կհատկացվեն»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Հայերեն العربية

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր