Life

Բենքսիի «Սուրբծննդյան» գրաֆիթին 130 հազար դոլարով վաճառել են Ուելսում. BBC

2 րոպեի ընթերցում

Բենքսիի «Սուրբծննդյան» գրաֆիթին 130 հազար դոլարով վաճառել են Ուելսում. BBC

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սթրիթ-արթ» ոճի նկարիչ Բենքսիի վերջին գրաֆիթին, որը Ծննդյան տոներից առաջ հայտնվել Է Փորտ Թոլբոտ քաղաքի ավտոտնակի երկու պատերին, վաճառվել Է ավելի քան 100 հազար ֆունտ ստեռլինգով (գրեթե 130 հազար դոլարով): Հունվարի 18-ին այս մասին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

BBC-ի տվյալներով՝ նկարչի գործը ձեռք Է բերել Ուելսի պողպատաձուլական կենտրոնի պատկերասրահներից մեկի սեփականատեր Ջոն Բրանդլերը, որի մոտ արդեն կան նկարչի մի քանի գործեր: Գրաֆիթիի հայտնվելու պահից այն տեսել Է առնվազն 20 հազար մարդ, եւ, Բրանդլերի խոսքով՝ ստեղծագործությունը «մագնիս Է զբոսաշրջիկների համար»: Նա հուսով Է, որ գրաֆիթին առաջիկա երկու - երեք տարում կգտնվի քաղաքում:

Այն իրենից ներկայացնում Է միասնական կոմպոզիցիա, որը գտնվում Է 90 աստիճանի անկյուն կազմող երկու պատերի վրա: Դրանցից մեկի վրա երեւում Է երեխա, որը, մի կողմ թողնելով սահնակը եւ բարձրացնելով գլուխը՝ հրճվում Է իջնող ձյան փաթիլներով: Սակայն մյուս պատին նայելիս իդիլիայի զգացումը վերանում Է. այնտեղ պատկերված Է այրվող կոնտեյներ, որի մոխիրը թափվում Է երեխայի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

. . . . Season’s greetings . . .

Публикация от Banksy (@banksy) 19 Дек 2018 в 6:53 PST

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում