Life

Ճապոնիայում սատկել է երկրի ամենածեր շիմպանզեն

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սատկել է երկրի ամենածեր շիմպանզեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ Կոբեի կենդանաբանական այգում սատկել Է Ճապոնիայի ամենածեր շիմպանզեն, որտեղ նա անցկացրել Է ավելի քան 60 տարի: Ջոնի անունով պրիմատը տեղացի բնակիչների սիրելին Էր շատ տասնամյակների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օձի կենդանաբանական այգու տնօրինության տվյալներով՝ որտեղ ապրում Էր Ջոնին, կաթնասունը, որը 69 տարեկան Էր, սատկել Է բնական պատճառներով՝ ծերությունից:

Նրա մոտ առողջության հետ կապված խնդիրներ Էին առաջացել տակավին 2017 թվականին: Այն ժամանակ Ջոնիին տեղափոխեցին առանձին վանդակ, որպեսզի մյուս պրիմատները նրան չանհանգստացնեն: Շիմպանզեն Ճապոնիա Էր տեղափոխվել 1955 թվականին Աֆրիկայից: Կենդանաբանական այգում ապրելու տարիներին ինն անգամ հայր Է դարձել: Նրա առաջին ձագը ծնվել Է 1963 թվականին: Ուշագրավ Է, որ նա դարձել Է առաջին շիմպանզեն, որը Ճապոնիայում ծնվել ու մեծացել Է կենդանաբանական այգու արհեստական միջավայրում: «Շիմպանզեների կյանքի միջին տեւողությունը 40-ից 50 տարի Է, ուստի Ջոնին ապրել Է շատ երկար, եւ հուսով ենք, երջանիկ կյանք»,-նշել են Օձի կենդանաբանական այգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում