ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 170-ից ավելի բրիտանացի ձեռնարկատերեր Թերեզա Մեյին եւ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին հղած նամակում կոչ են արել երկրորդ հանրաքվեն անցկացնել Brexit-ի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Guardian թերթը:
Ինչպես գրում Է հրատարակությունը, նամակն ստորագրած 172 մարդկանց թվում են՝ դիզայներ Թերենս Քոնրանը, ճարտարապետ Նորման Ֆոսթերը եւ կենսաքիմիկոս, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Ներսը:
«Քանի որ ժամացույցներն արագ են աշխատում այն բանի կապակցությամբ, որ մենք դուրս ենք գալիս ԵՄ-ի կազմից, քաղաքական գործիչներն այլեւս չպետք Է ժամանակ ծախսեն ֆանտազիաների վրա: Մենք կոչ ենք անում երկու գլխավոր կուսակցությունների առաջնորդներին՝ պաշտպանել ժողովրդական քվեարկությունը»,-հրատարակությունը մեջբերում Է անում նամակից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: