Եվրամիությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի ենթակառուցվածքային նախագծերի համար
1 րոպեի ընթերցում
![Եվրամիությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի ենթակառուցվածքային նախագծերի համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960992.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի երկրում ենթակառուցվածքային եւ տրանսպորտային նախագծերի իրականացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին Թբիլիսիում լրագրողներին ասել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների ենթակառուցվածքային նախագծերին 13 մլրդ եվրո տրամադրելու որոշումը:
Նախարարի խոսքով՝ «տարբեր նախագծերի համար հատկացված ընդհանուր գումարից 3,5 մլրդ եվրոն նախատեսված Է Վրաստանի համար»: «Այդ ֆինանսական օգնությունն ուղղվելու Է Վրաստանի տրանսպորտային զարգացման եւ ենթակառուցվածքային համակարգի մի քանի տասնյակ կարեւոր նախագծերի իրականացմանը»,-ասել Է Զալկալիանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: