ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա այս ժամանակ Բրազիլիայում օդի ջերմաստիճանը հասնում Է 47 աստիճանի: Ռիո դե Ժանեյրոյի կենդանաբանական այգու կենդանիներին տապը հաղթահարելուն օգնելու համար ամեն օր դրանց ընկղմում են սառը ջրի մեջ, իսկ որոշ ազատավանդակներում օդորակիչներ են տեղակայել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Որպես հիմնական համեղ կերակուր կենդանիներին օրը մի քանի անգամ սառեցրած մրգեր, բանջարեղեն կամ միս են հյուրասիրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: