Միջազգային

Հնդկաստանում ավելի քան 130 մլն ուխտավոր Է մասնակցելու «սափորի տոնին»

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ավելի քան 130 մլն ուխտավոր Է մասնակցելու «սափորի տոնին»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես սպասվում Է, ավելի քան 130 միլիոն ուխտավոր կմասնակցի աշխարհի խոշորագույն կրոնական փառատոներից մեկին՝ Քումբհա Մելային («սափորի տոնին»), որը հունվարի 15-ին մեկնարկել Է Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Ալլահաբադ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել Է նահանգի կառավարության ներկայացուցիչը: Քումբհա Մելան սերտորեն կապված Է հնդուիզմի սրբավայրեր հնդուսների զանգվածային ուխտագնացության ծիսակատարությունների հետ, որոնք կատարվում են 6 կամ 12 տարին մեկ անգամ: Հերթականությամբ ուխտավորների նպատակակետեր են դառնում Ալլահաբադ, Հարդվար, Նասիք, Ուջայն քաղաքները:

Ավանդության համաձայն՝ հենց այդ չորս վայրերում են գետերի ջրեր ընկել սափորից դուրս ցայտած ամրիթայի՝ աստվածների կախարդական ըմպելիքի կաթիլները: Հնդուսները կարծում են, որ Քումբհա Մելայի ժամանակ սրբազան գետերի ջրերում վերաստեղծված ամրիթան մատչելի Է դառնում հասարակ մահկանացուների համար, որոնք, ընկղմվելով դրա մեջ, մաքրվում են մեղքերից:

Ծիսական լվացումները տեղի են ունենում Սանգամում՝ երեք գետերի՝ Գանգեսի, Յամունայի եւ առասպելական Սարասվաթիի միախառնման վայրում:

Քումբհա Մելան ամենախոշոր եւ ամենաերկրպագվող կրոնական տոներից մեկն Է աշխարհում. 2013 թվականին դրան մասնակցել Է ավելի քան 120 միլիոն ուխտավոր ամբողջ աշխարհից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում