Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին:

Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության տարեկան հաշվետվությունները, հաստատվում զարգացման ծրագրերը, կազմակերպության տարեկան բյուջեն, ներկայացվում են վերականգնվող էներգետիկայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաների զարգացումները, մարտահրավերները:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են էներգիայի փոխակերպման աշխարհաքաղաքականությունը, էներգախնայողության սոցիալ-տնտեսական օգուտները, հիդրոէներգետիկայի դերը էներգետիկ բնագավառի փոխակերպման մեջ: Անդրադարձ է եղել կայուն զարգացման վրա վերականգնվող էներգետիկայի ազդեցությանը, ընդգծվել է տարբեր երկրների տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում լավագույն փորձը կիսելու և ընդհանուր կարիքներն ու առաջնահերթությունները բացահայտելու կարևորությունը:

Ըստ աշխատակարգի՝ տեղի է ունեցել նաև «Փոխակերպիչ նորարարություն» թեմայով նախարարական կլոր սեղան-քննարկում:

Նշենք, որ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը հիմնադրվել է 2009թ., կազմակերպությանը անդամակցող 159 երկրների թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային գործակալության հիմնական առաքելությունն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակների ընդունումն ու զանգվածային կիրառումը, ներառալ էներգախնայողության միջոցառումները, հաշվի առնել ազգային առանձնահատկությունները և տարածքային առաջնահերթությունները, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը՝ սահմանափակելով բացասական ազդեցությունները բնական պաշարների վրա:

Հայերեն English

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն