Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեկնարկում են ազգային բանավեճերը, որոնք կոչված են հաշվի առնել «դեղին բաճկոնավորների» պահանջները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին կժամանի Գրան- Բուրտերուլդ քաղաք՝ բացելու ազգային բանավեճերը սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Դրանք անցկացվում են այն խոստման համաձայն, որը պետության ղեկավարը տվել Է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, որոնք հանդես են գալիս կենսամակարդակի բարձրացման, գների ու հարկերի աճի սահմանափակման օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Le Figaro թերթի տվյալներով՝ նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, հրավիրված են Ֆրանսիայի քաղաքների քաղաքագլուխները: Բանավեճերը կազմակերպվում են Համացանցի հատուկ հարթակում, որտեղ քաղաքացիները կկարողանան իրենց կարծիքը հայտնել ամենասուր հարցերի վերաբերյալ: Իշխանությունների հավաստիացմամբ, բանավեճերը կանցնեն «թափանցիկության եւ անաչառության մթնոլորտում»:

Ավելի վաղ Մակրոնը ֆրանսիացիներին հղած նամակում հայտարարել Է, թե կցանկանար, որ որքան կարելի Է շատ քաղաքացիներ մասնակցեն հունվարի 15-ին մեկնարկող ազգային քննարկումներին: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ նշել Է, որ բանավեճերի ընթացքում, որոնք կշարունակվեն երկու ամիս՝ մինչեւ մարտի 15-ը, չեն կարող լինել արգելված թեմաներ: Նա ինքն առաջարկել Է օրակարգում ներառել 35 հարց, գլխավորապես սոցիալ-տնտեսական բնույթի: Դրանց թվում են՝ հարկումը, ժողովրդավարությունը, բնապահպանությունը եւ ներգաղթը, ներառյալ ներգաղթի տարեկան բաժնաչափերի սահմանումը:

Նրա խոսքով՝ քննարկումները, որոնք կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում, այնուհետեւ կդրվեն նոր հանրային պայմանագրի հիմքում: «Այդպիսով, ձեր առաջարկությունները թույլ կտան նոր պայմանագիր ստեղծել ազգի համար, համակարգել կառավարության եւ խորհրդարանի գործողությունները, ինչպես նաեւ Ֆրանսիայի դիրքորոշումները եվրոպական ու միջազգային մակարդակներում»,- պարզաբանել Է նախագահը:

Մակրոնն ընդգծել Է, որ «այնպիսի մեծ երկիր, որպիսին Ֆրանսիան Է, պետք Է ավելի հաճախ լսի իր քաղաքացիների ձայնը»: Այս բանավեճը պետք Է հնարավոր դարձնի զայրույթը վերածել որոշումների, հավելել Է նա: Ազգային մեծ բանավեճերն այն միջոցառումներից մեկն Է, որոնք Մակրոնն ազդարարել Է հարկերի աճի եւ կենսամակարդակի անկման ֆոնին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում