Միջազգային

Մեյի կառավարությունը Brexit-ի գործարքի կապակցությամբ պարտություն կրեց Լորդերի պալատում

4 րոպեի ընթերցում

Մեյի կառավարությունը Brexit-ի գործարքի կապակցությամբ պարտություն կրեց Լորդերի պալատում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը հունվարի 14-ի երեկոյան ջախջախիչ պարտություն են կրել խորհրդարանի վերին պալատում՝ Լորդերի պալատում, Brexit-ի գործարքի կապակցությամբ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում սկզբունքային քվեարկությունից մեկ օր առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդվում Է Լորդերի պալատի Twitter-ում, պերերը 321 ձայնով ընդդեմ 152-ի քվեակել են լեյբորիստ պատգամավոր Անջելա Սմիթի առաջարկության օգտին, որում ափսոսանք Է հայտնվում կառավարական գործարքի պայմանների եւ ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների ձեւաչափի առթիվ:

Այդպիսով, ընդդիմությունը կառավարության նկատմամբ հաղթանակ Է տարել 169 ձայնի առավելությամբ: Բարունուհի Սմիթի առաջարկը նաեւ կոչ Է բովանդակում Համայնքների պալատի պատգամավորներին՝ «վճռականորեն մերժել» առանց կողմերի «ապահարզանի» պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը: Այն եռօրյա խորհդարանական բանավեճերից հետո ընդունվել Է վերին պալատի կողմից, որտեղ գերիշխում են Brexit-ի հակառավկորդները:

Նոյեմբերի 25-ին Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան մեկուկես տարի տեւած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Brexit-ի պայմանների շուրջ գործարքը, սակայն դրան պետք Է հավանություն տա նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանը: Թերեզա Մեյի փոքրամասնության պահպանողական կառավարությունը լուրջ ներքաղաքական ճնշման Է ենթարկվում, քանի որ Համայնքների պալատի անդամների մեծամասնությունը նրանից պահանջել Է վերահամաձայնեցնել Brexit-ից հետո Մաքսային միությանը եւ ԵՄ-ի միասնական շուկային Հյուսիսային Իռլանդիայի անդամակցության պայմանները: Ստեղծված պայմաններում Մեյը որոշում Էր ընդունել ավելի վաղ ԵՄ-ի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնագրի շուրջ խորհրդարանական քվեարկությունը դեկտեմբերի 11-ից տեղափոխել հունվարի 15:

Սակայն փորձագետներից շատերը կանխատեսում են, որ կառավարությունը պարտություն կկրկի Համանքների պալատում: Մեյը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին հղած պատասխան նամակում, որը հրապարակվել Է հունվարի 14-ին, գրել Է, որ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրն սպառնալիքի տակ Է գտնվում Իռլանդիա կղզում սահմանի կարգավիճակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների մտահոգությունների պատճառով: Brexit-ի շուրջ գործարքի դրույթների համաձայն, Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիան եվրոպական միասնական շուկայում եւ ԵՄ-ի մաքսային միությունում կմնա Brexit-ից հետո ընկած անցումային ամբողջ ժամանակաշրջանում՝ ընդսմին բաց պահելով մուտքը բրիտանական շուկա: Այս գաղափարի հակառակորդների կարծիքով՝ դա կբերի պետության ամբողջականության խախտման: Եվրախորհուրդը եւ Եվրահանձնաժողովը հունվարի 14-ին ավելի վաղ հրապարակել Էին Մեծ Բրիտանիայի վարչապետին հղված նամակը, որում պարզաբանվում են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի դրույթները բրիտանական խորհրդարանում այդ փաստաթղթի շուրջ հունվարի 15-ին նախատեսված քվեարկության նախաշեմին: Բաց նամակում Տուսկը եւ Յունկերը ոչ մի իրավաբանական երաշխիք չեն տվել Մեյին, այլ միայն ծավալուն կերպով պարզաբանել են Բրյուսելի մոտեցումները համաձայնագրի գլխավոր չլուծված խնդրի՝ Brexit-ից հետո Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի հսկողության ռեժիմի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում