Մշակույթ

«Սոցիալական ցանց» ֆիլմը կարող Է շարունակություն ունենալ

1 րոպեի ընթերցում

«Սոցիալական ցանց» ֆիլմը կարող Է շարունակություն ունենալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան սցենարիստ Ահարոն Սորկինն այն կարծիքին Է, որ «Սոցիալական ցանց» կինոնկարը (2010 թ.), որում իր կատարած աշխատանքի համար նա արժանացել Է «Օսկար» մրցանակի, պետք Է շարունակություն ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է հարցազրույցում, որի մի հատվածը զետեղված Է Associated Press գործակալության Twitter-ում:

Սորկինը նշել Է, որ այն պահից ի վեր, երբ ավարտվել Է ֆիլմը, «տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր եւ դրամատիկ իրադարձություններ»: «Ես 2015 թվականի Facebook-ի (սոցիալական ցանցի) մասին անհամեմատ ավելի շատ բան գիտեմ, քան 2018 թվականին: Բայց ինձ բավականին բան Է հայտնի՝ իմանալու, որ պետք Է սիքվել լինի»,-հայտնել Է նա AP-ին տված հարցազրույցում: Սցենարիստի խոսքով՝ կինոժապավենի ստեղծմամբ շահագրգռված Է նաեւ «Սոցիալական ցանցի» պրոդյուսեր Սքոթ Ռուդինը: «Սոցիալական ցանց» ֆիլմը պատմում Է Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգի կյանքի մասին: Ժապավենն արժանացել Է «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում