Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և միաժամանակ կմասնակցի«Աբու Դաբի կայունության շաբաթ»(Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Հայաստանի նախագահը Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր:

«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ Է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարևոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:

Տարբեր ժամանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում ելույթներ են ունեցել Ուելսի արքայազն Չարլզը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և այլոք:

Հայերեն العربية Français Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը