Միջազգային

Ֆրանսիայի բնակչությունը կորցնում Է վստահությունը քաղաքական գործիչների եւ իշխանության ինստիտուտների նկատմամբ. հարցում

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի բնակչությունը կորցնում Է վստահությունը քաղաքական գործիչների եւ իշխանության ինստիտուտների նկատմամբ. հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիներն ավելի ու ավելի բացասական են գնահատում բոլոր մակարդակների քաղաքական գործիչների գործունեությունն իրենց երկրում եւ պետական հաստատությունների աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի արդյունքները, որոնք հունվարի 11-ին հրապարակել Է Le Figaro թերթը:

«Վստահության տարեկան վարկանիշ» անվանումը կրող հարցումն արդեն տասներորդ անգամ Ֆրանսիայում անցկացվել Է Opinion Way եւ Cevipof (Քաղաքական կյանքի ուսումնասիրման կենտրոն) ծառայությունների կողմից: Հավաքված տվյալները վկայում են, որ տարվա ընթացքում նախագահական իշխանության ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակն ընկել Է 13 տոկոսային կետով՝ մինչեւ 23 տոկոս: Վստահության ցուցանիշը որոշ չափով բարձր Է խորհրդարանի պատգամավորների նկատմամբ՝ 31 տոկոս (նվազումը՝ 4 տոկոսային կետ):

Ընդսմին ֆրանսիացիները, ինչպես եւ անցած տարիներին, շարունակում են վստահել իրենց քաղաքագլուխներին. նրանց նկատմամբ վստահության մակարդակը 58 տոկոս Է, ինչը նախորդ ցուցանիշից բարձր Է 1 տոկոսային կետով: Պետական կազմակերպությունների եւ հաստատությունների նկատմամբ վերաբերմունքի վարկանիշի ամենացածր նշագծին քաղաքական կուսակցություններն են, որոնց վստահում Է հարցվածների 9 տոկոսը, ինչպես եւ մեկ տարի առաջ: Ցածր վստահության գոտում են մնում ԶԼՄ-ները՝ 23 տոկոս ցուցանիշով, ինչը նախորդին զիջում Է 1 տոկոսային կետով:

Ընդսմին արհմիություններն ստացել են ձայների 27 տոկոսը, ինչպես եւ բանկերը: Այս վարկանիշի վերին մասում տեղ են զբաղեցրել հիվանդանոցները (78 տոկոս, պլյուս 2 տոկոսային կետ), բանակը (74 տոկոս, պլյուս 2 տ.կ.) եւ ոստիկանությունը (74 տոկոս, պլյուս 1 տ.կ.): Քաղաքական գործիչներից առաջին տեղում «Ազգային միավորման» առաջնորդ Մարին լե Պենն Է՝ վստահության 25 տոկոս եւ անվստահության 70 տոկոս ցուցանիշով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ տեղում Է, նա զիջում Է նաեւ վարչապետ Էդուար Ֆիլիպին, որի վստահության մակարդակը 20 տոկոս Է:

Հարցման համաձայն, հիմնական զգացումները, որոնք ֆրանսիացիների մեջ առաջացնում Է երկրի քաղաքական կյանքը, հոգնածությունն Է դրա իրադարձություններից, խառնաշփոթությունը, անվստահությունն ու վախը: Դրանց բաժին Է ընկնում պատասխանների 81 տոկոսը, ինչը 4-ից մինչեւ 7 տոկոսային կետով գերազանցում Է նախորդ ցուցանիշը: Ընդսմին դրական զգացումներ՝ հետաքրքրություն, հույս, ոգեւորություն ու դրական տրամադրվածություն, Ֆրանսիայի քաղաքական կյանքն առաջացնում Է հարցվածների միայն 17 տոկոսի մեջ: Ընդ որում՝ 85 տոկոսը (պլյուս 1 տ.կ.) վստահ Է, որ քաղաքական գործիչները «չեն հետաքրքրվում հասարակ մարդկանց կարծիքով»: Միեւնույն ժամանակ, պատասխանելով անկետայի հարցերին, հարցման մասնակիցների 55 տոկոսը նշել Է, որ պատրաստ Է մասնակցել ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց գաղափարների (ցուցանիշի ավելացումը կազմել Է 4 տ.կ.): Հարցումն անցկացվել Է 2018 թվականի դեկտեմբերի 13-ից 24-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2116 մարդ, որոնք ներառված են ընտրացուցակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում