Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն որոշ նախարարների և մարզպետների պորտֆելներ կունենա կառավարությունում, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հաշվի առնելով «Իմ քայլը» խմբակցության մեծամասնություն լինելը` այդպիսի հուշագիր ստորագրելու իմաստ չկա:

«Ես իմաստ չեմ տեսնում»,- ասաց Միրզոյանը:

Հայերեն Français

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին