Իրանը երկու արբանյակ կարձակի սեփական արտադրության հրթիռակիրներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պլանավորում Է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է հունվարի 10-ին կայացած հիշատակի արարողության ժամանակ, որը նվիրված Էր երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռափսանջանիի (1989-1997 թվականներ) մահվան երկրորդ տարելիցին:
«Առաջիկա շաբաթներին հայրենական արտադրության հրթիռակիրները տիեզերք դուրս կբերեն երկու արբանյակ»,- Ռոուհանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Նա հավելել Է, որ «Իրանը հպարտանում Է քաղաքացիական եւ պաշտպանական նշանակության իր հրթիռներով»: Նախագահն ընդգծել Է, որ «երկրի ներկայիս պաշտպանական կարողությունները Ռաֆսանջանիի վաստակն են»: «Հենց նա Էր առաջինը, ով կարգադրություն արեց (միջուկային փորձարկումների համար) ցենտրիֆուգներ բերել Իրան՝ դրա շուրջ պայմանավորվելով Պակիստանի հետ»,- հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: