Տնտեսավարողները կարող են նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք բերել ոչ միայն պետությունից. Դավիթ Անանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ հարցադրումներին, թե ինչու պետք է նոր սերնդի ՀԴՄ-ների համար տնտեսավարողները 160 հազար դրամ վճարեն, եթե դրանք ավելի էժան կարող են ձեռք բերել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անանյանն ասաց, որ ցածր գներով ՀԴՄ-ները, որոնց մասին խոսում են տնտեսավարողները, համադրելի չեն այս ՀԴՄ-ների հետ:

«Մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ: Ցանկացած մեքենա, որն այդ տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միացվել մեր համակարգին և գործել: Այսինքն՝ ազատականացվել է, և չկա այդպիսի պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեք այդ ՊՈԱԿ-ի ՀԴՄ-ն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ըստ Անանյանի՝ ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ի ինքնարժեքը կազմում է 158 հազար դրամ, վաճառքի գինը սահմանվել է 160 հազար դրամ, այսինքն՝ գրեթե այնքան, ինչքան ինքնարժեքն է: Նաև օրենսդրությամբ տրված է հնարավորություն, որ տնտեսավարողները տարաժամկետ վճարումով դրանք ձեռք բերեն: Նա թվարկեց, թե ինչ ֆունկցիաներ պետք է ունենան տնտեսավարողների կողմից իրենց ճանապարհով ձեռք բերված ՀԴՄ-ները: Եթե դրանք կհամապատասխանեն այդ տեխնիկական պահանջներին, կարող են բերվել և հաշվառվել հարկային մարմիններում ու օգտագործվել:

Ըստ Անանյանի՝ նախկինում ՀԴՄ-ների ներմուծած ՊՈԱԿ-ը բյուջեից սուբսիդավորում է ստացել, գրեթե ինքնարժեքով վաճառել է ՀԴՄ-ները, հիմա այդ սուբսիդավորումը չի տրվի:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ