Հասարակական

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ

1 րոպեի ընթերցում

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում«Կայուն»-ից այն սահմանելով«Դրական»։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում որպեսԵրևան քաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։

Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալությանwww.fitchratings.comպաշտոնական կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում