Քաղաքականություն

Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հունվարի 6-ին հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի (Атамкулов Бейбут Бакирович), իսկ հունվարի 9-ին՝ ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի (Касымов Калмуханбет Нурмуханбетович) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:

Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:

Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում