Իսպանիայի հյուսիսում փոքր ինքնաթիռ է կործանվել
1 րոպեի ընթերցում
![Իսպանիայի հյուսիսում փոքր ինքնաթիռ է կործանվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/960209.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հյուսիսում հունվարի 9-ին փոքր ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռում կործանման պահին երկու մարդ է եղել:
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է կործանված ինքնաթիռը, սակայն դրա անձնակազմի գտնվելու մասին որևէ տեղեկություն չկա: