Մասնագետի կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը ազդեցություն չի ունենա ապրանքների գների վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները որևէ ազդեցություն չեն ունենա ապրանքների գների վրա: Սակայն հունվարի 1-ից պարտադիր կիրառության մեջ մտած ՀԴՄ-ները որոշակի առումով բեռ են լինելու փոքր տնտեսավարողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների արժեքը՝ 160 հազար դրամը, բիզնեսը կարող է վճարել տարաժամկետ: Ամսական վճարվող այդ քիչ գումարը չի կարող հանգեցնել նրան, որ ապրանքները թանկանան: Սակայն դա, միանշանակ, բեռ է տնտեսվարողի համար: Մեր կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադիր տեղադրումն այնքան էլ դրական երևույթ չէ»,-ասաց Համբարձումյանն ու նկատեց, որ հեռավոր գյուղում ամսական 70 000 դրամ վաստակող խանութը ևս պետք է վճարի 160 հազար դրամ:

Նրա կարծիքով՝ դրա արդյունքում որոշ փոքր բիզնեսներ կարող են փակվել: Իսկ ինչ վերաբերում է նոր սերնդի ՀԴՄ-ների գնին՝ Համբարձումյանը նկատեց, որ ՊԵԿ-ը նշել է, որ դրանք վաճառվում են նույնիսկ ինքնարժեքով: Նա ընդգծեց նաև, որ այս պահին շուկայում գործող 26 000-27 000 տնտեսավարող սուբյեկտ տեղադրել է նոր սերնդի ՀԴՄ-ներ:

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից դարձել է պարտադիր։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ