ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելցի բժիշկը դարձել Է ազգային ամանորյա վիճակախաղի հաղթողը՝ շահելով 7,5 միլիոն եվրոյի ջեքփոթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտնել են դրամական խաղարկության կազմակերպիչները:
Նրանց տվյալներով՝ երջանիկ հաղթողը հայտարարել Է միջոցների մի մասը իր երեխաների եւ բարեգործության համար հետ գցելու մտադրության մասին: Մնացած փողը կներդրվի անշարժ գույքի եւ գինու արտադրության բնագավառում: EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի միլիոնատերեր են դառնում Բելգիայի մի քանի բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: