Տարածաշրջանային

Իրանը չի սպասելու ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմի ստեղծմանը. Զարիֆ

2 րոպեի ընթերցում

Իրանը չի սպասելու ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմի ստեղծմանը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA իրանական գործակալությունը:

Ավելի վաղ IRNA-ն հաղորդել Էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հանդես Է եկել Եվրամիության քննադատությամբ Թեհրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծումն ուշացնելու համար: «Ակներեւ Է, որ եվրոպացիները ջանում Էին, բայց, ցավոք, չկարողացան առաջ շարժվել, ինչպես մենք Էինք ակնկալում: Մենք Եվրոպայի հետ կապի մեջ ենք, բայց չենք սպասում Եվրոպային… Առայժմ մենք շարունակում ենք եվրոպացիների հետ աշխատել հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծման համար, բայց մենք նրանց չենք սպասում, մենք աշխատում ենք մեր ավանդական գործընկերների հետ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը»,-գործակալությունը մեջբերում Է Զարիֆի խոսքը: Սեպտեմբերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների կատարման ֆինանսական մեխանիզմ կստեղծի ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի կեսերին հայտարարել Է, որ մեխանիզմի ստեղծման աշխատանքը շարունակվում Է եւ դրականորեն առաջ Է ընթանում, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում