Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ:«Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը, մեր զինվորների հետ լինելը: Պատիվ է, քանի որ դուք եք մեզ տալիս այն վստահությունն ու հանգստությունը, որն անհրաժեշտ է, որ մեր երկիրն առաջ է գնում և առաջ պետք է գնա ավելի վստահորեն, որ երկրում կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ: Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե դուք ամուր կանգնած չլինեիք սահմանին: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, որպես պարզ քաղաքացի վստահ եմ, որ մեր երկրի ապագան ապահով ձեռքերում է: Ամեն մի հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է, ինչպես որ թանկ է հայրենիքը: Այնպես որ ամուր եղեք, պահեք մեր սահմանը, և, ամենակարևորը, իրար պահեք, տղաներ»,-զինծառայողներին իր մաղթանքներն է հղել նախագահը:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով:

Հայերեն العربية Français Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ