Ֆրանսիայում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի 10 մասնակից է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիայում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիայի 10 մասնակից է ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/959865.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շուրջ 10 մասնակից է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են սկսվել նոյեմբերից: Ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու իրավապահների բախումներով:
Այս ընթացքում դրանց մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: