Հասարակական

Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը նախատեսում է իրականացնել չվերթ Բուխարեստ-Երևան ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը նախատեսում է իրականացնել չվերթ Բուխարեստ-Երևան ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Financial-news»-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթների իրականացմամբ ակնկալվում է երկու երկրների միջև զարգացնել եւ ընդլայնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ զբոսաշրջությունը:

«Tarom»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում