Հասարակական

Քոչարյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությանը. խոսնակ

1 րոպեի ընթերցում

Քոչարյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությանը. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ ներկա չի գտնվի:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում