Հասարակական

Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է Երևանի առաջնահերթությունները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանություն, և հույս հայտնել, որ ամերիկյան քաղաքների հետ այս ոլորտներում փորձի փոխանակման առիթներ կլինեն:

Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն իր հերթին շնորհավորել է քաղաքապետին և նրա թիմին՝ ընտրությունների ընթացքում տարած տպավորիչ հաղթանակի և քաղաքի կառավարումն ստանձնելու կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ բարեկամությունը շատ երկար պատմություն ունի, և գոհունակությամբ նշել է, որ այժմ էլ երկու երկրների միջև բաց երկխոսություն է ընթանում:

Զրուցակիցները համաձայնել են շարունակել փոխշփումները համայնքի և դեսպանության միջև:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում