Մարզական տարվա 5 ամենատպավորիչ հաղթանակները 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին` ազատվելով հին սխալների կրկնությունից: Այս տարին հայ մարզիկներին մի նոր փորձառություն տվեց, բայց և ստիպեց հարգանքով ընդունել պարտությունը, խոսել հաղթողի լեզվով և լռել պարտության լռությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է անցնող տարվա 5 ամենատպավորիչ հաղթանակները.

Անցնող տարվա լավագույններից լավագույնը, անշուշտ, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էր, ով 2018 թվականին 109 կգ քաշային կարգում ամենաուժեղ մարդն էր աշխարհում: Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 195 կգ: Հրումում Մարտիրոսյանը բարձրացրեց 240 կգ: Հայ ծանրորդը միաժամանակ սահմանեց 3 աշխարհի ռեկորդ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:

Տարվա ամենաանսպասելի հաջողությունը գրանցեց ջրացատկի Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Գլազգոյում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հարությունյան-Սարգսյան զույգ սինքրոն ցատկերում գրավեց 3-րդ տեղը` նվաճելով Հայաստանի պատմության մեջ առաջին բրոնզե մեդալն այս մարզաձևում:

Անցնող տարվա նշանակալից մեդալներից մեկը ձյուդո մարզաձևից էր, որտեղ Հայաստանը 13 տարի անց կրկին Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում Ֆերդինանդ Կարապետյանը 4 անընդմեջ հաղթանակից հետո հաղթեց նաև եզրափակիչում` գերազանցելով ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին:

Հայկական սպորտի ոչ հենակետային մարզաձևում, ինչպիսին հեծանվասպորտն է, մեդալներն առավել մեծ արժեք և նշանակություն ունեն: Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում առաջինը հասավ եզրագծին` դառնալով չեմպիոն:

Եվ երիտասարդների մեջ իրենց մասին խոսել տվեցին պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչները: Բուենոս Այրեսի 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի 77 կգ քաշում Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետ հրեց 168 կգ և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Français Русский

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը