Ամերիկացի նախկին նավաստին միջոցներ Է հանգանակել San Juan-ի զոհված անձնակազմի երեխաների նվերների համար. Perfil

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի նախկին զինծառայող Էդվարդ Մայքլը միջոցների հանգանակում Է կազմակերպել Արգենտինայի ռազմածովային ուժերի San Juan սուզանավի զոհված անձնակազմի անդամների երեխաներին նվերներ ընծայելու համար: Ինչպես հայտնել Է Perfil թերթը, սուրբծննդյան ընծաներ են ստացել 59 տղաներ ու աղջիկներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յուրաքանչյուր երեխայի անունով դուրս Է գրվել 3000 պեսոյի (80 դոլար) նվերի քարտ, որը հագուստի եւ խաղալիքի համար կարելի Է ծախսել տեղական խանութներում: Միջոցների հիմնական մասը նվիրաբերել են Մայքլի նախկին ծառայակիցները:

Անցյալ տարի նա համանման բարեգործական ակցիա Էր կազմակերպել՝ օգնելու արգենտինացի զոհված նավաստիների երեխաներին:

San Juan դիզել-Էլեկտրական սուզանավը, որում արգենտինական Ուշուայա նավահանգստից դրա դուրս գալու պահին գտնվում Էր անձնակազմի 44 անդամ, դադարել Էր կապի մեջ մտնել 2017 թվականի նոյեմբերի 15-ին: Սուզանավի անհետանալու օրը դրա նավապետը հրամանատարությանը տեղեկացրել Էր ուժակուտակիչների հատվածամասում ջրի հայտնվելու մասին, ինչը հանգեցրել Էր կարճ միացման եւ բռնկման: Արգենտինայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ միջադեպի վերաբերյալ հաղորդագրությունից հետո սուզանավի կապիտանը կապի Է հաստատել եւ զեկուցել, որ նավը շարունակում Է շարժվել Մար դել Պլատա քաղաքի բազայի ուղղությամբ: Արգենտինական սուզանավի կործանվելու վայրը նոյեմբեր ամսին հայտնաբերել Է Ocean Infinity ընկերությունը: Կատարվել են կործանված սուզանավի 67 հազար լուսանկարներ, որոնք ուսումնասիրության արդյունքում փորձագետները կփորձեն պարզել սուզանավի կործանման պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս