Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանը չի կարծում, որ ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը չի կարծում, որ ՌԴ-ից մատակարարվող գազի սակագինը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կբարձրանա: «Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բաղրամյանը չցանկացավ խոսել սակագնի հավանական բարձրացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից: «Չեմ կարծում, որ կթանկանա, բայց քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», - հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում