Life

Ֆրանսիացի թոշակառուն մտադիր է տակառի մեջ անցնել Ատլանտյան օվկիանոսը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի թոշակառուն մտադիր է տակառի մեջ անցնել Ատլանտյան օվկիանոսը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի թոշակառու Ժան-Ժակ Սավենը դեկտեմբերի 26-ին դուրս է եկել Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդության, որը նա կիրականացնի տակառի մեջ գտնվելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր ճանապարհորդության մասին Սավենը հայտնել է AFP գործակալությանը՝ ընդգծելով, որ իր տարօրինակ նավակը չունի շարժիչներ և առագաստներ և տեղաշարժվելու է բացառապես հոսանքների ու քամու միջոցով:

70-ամյա տղամարդը տեղեկացրել է, որ իր փոխադրամիջոցը շարժվում է 2-3 կմ/ժամ արագությամբ: Նա հույս է հայտնել, որ բարեբեր քամիները կշարունակեն փչել, ինչի շնորհիվ նա կկարողանա հասնել Կարիբյան կղզիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում