Life

Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ցետել քաղաքից 9-ամյա մի տղա ոստիկանություն է կանչել այն բանից հետո, ինչ նրան դուր չեն եկել Սուրբ Ծնունդի նվերները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանները եկել են տուն, որտեղ նրանց սպասելիս է եղել զայրացած տղան: Նրանք պարզել են, որ տոնածառի տակ դրված նվերներից և ոչ մեկը տղայի ցանկալի ցուցակում չի եղել: Որպեսզի հարթեն երեխայի և նրա ընտանիքի միջև առաջացած վեճը, ոստիկանները բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսն իր պատկառելի տարիքի պատճառով կարող էր շփոթած լինել նվերները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում