Տնտեսություն

Գարեգին Բաղրամյանը և  Շեյն Ռոզենթալը քննարկել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բաղրամյանը և  Շեյն Ռոզենթալը քննարկել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀէներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են էներգետիկայի բնագավառում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման վարկային ծրագրով իրականացվող աշխատանքները, փոխգործակցության հնարավորությունները։

Գարեգին Բաղրամյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները և կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի կողմից տեխնիկական և ֆինանսական վերլուծության աջակցությանը, որը կատարվելու է բացառապես բանկի դրամաշնորհային միջոցների հաշվին։ Նշվել է, որ տրամադրվող խորհրդատվությունը կբարձրացնի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում