Life

Բրիտանացիները Սուրբ Ծնունդից անմիջապես հետո վաճառքի են հանել իրենց նվերները

1 րոպեի ընթերցում

Բրիտանացիները Սուրբ Ծնունդից անմիջապես հետո վաճառքի են հանել իրենց նվերները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտնացիներն իրենց դուր չեկած սուրբծննդյան նվերները eBay-ում վաճառքի են դրել կեսգիշերից մի քանի ժամ անց: Դրա վրա ուշադրություն Է դարձրել The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առցանց-խանութում հայտարարությունները հայտնվել են «Անցանկալի նվերներ» նկարագրությամբ: Դրանց թվում են, մասնավորապես, ֆրանսիական Louboutin լյուքս բրենդի մաշիկներ՝ 150 ֆունտ ստեռլինգով, շերտավոր գուլպաներ՝ 2,5 ֆունտով, ռետինե կարմիր ճտքակոշիկներ՝ 6 ֆունտով եւ հինգ CD-սկավառակներից բաղկացած լրակազմ՝ «CD սիրո, նուրբ պահերի եւ հույզերի մասին» անվանումով:

Տարածված «անցանկալի նվերներ» են դարձել նաեւ ավանակի խեցե արձանիկ, ձեռնոցներ, ինչպիսին «Արսենալ» թիմի դարպասապահինն են, գրքեր, երաժշտական սկավառակներ, ոչ մեծ հուշանվերներ եւ աքսեսուարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում