Հասարակական

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Օրբելյանը:

«Հավանականությունը շատ մեծ է, որ հարցը քննարկվի հաջորդ տարի՝ չնայած հույս ունենք, որ այս տարի պետք է նշանակեն նիստը՝ հաշվի առնելով, որ ազատության հետ կապված խնդիր է»,- ասաց Օրբելյանը:

Դատապաշտպանն ընդգծեց, որ գումար չեն նշելու, այլ թողնելու են դատարանի հայեցողությանը:

«Որպես կանոն դատարանն է նշում գումարի չափը, և իմաստ չունի հիմա գումար ասենք, շատ, թե քիչ լինելու խնդիր առաջանա: Հույս ունենք, որ եթե այս տարի նիստը եղավ և միջնորդությունը բավարարվեց, կհասցնենք նաև վճարել»,- նշեց Օրբելյանը:

Նա հավելեց, որ միջնորդություն ներկայացնելու են այսօր`փաստաթղթերը տպելու փուլում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում