Միջազգային

Չինաստանում ավտոբուսն առեւանգած տղամարդն առնվազն հինգ մարդու է սպանել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ավտոբուսն առեւանգած տղամարդն առնվազն հինգ մարդու է սպանել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքի Ֆուցզյանի նահանգում դանակով զինված տղամարդն առեւանգել Է երթուղային ավտոբուսը՝ պատանդ վերցնելով ուղեւորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հայտնել Է Guancha.cn-ը:

Ավտոբուսը վրաերթի Է ենթարկել հետիոտներին, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ ոստիկանության մի աշխատակից: Ընդամենը հաղորդվում Է 21 տուժածների մասին: Վիրավորների վիճակը չի ճշտվում, նրանց բուժօգնություն Է ցուցաբերվում:

Տղամարդուն տեղում բռնել են, իշխանությունները տեղի ունեցածի հետաքննություն են սկսել: Չարագործի դրդապատճառները հայտնի չեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում