Life

Շանհայում հայտնվել է աշխարհի ամենաերկար բետոնե կամուրջը, որն արվել է 3D-տպիչով

2 րոպեի ընթերցում

Շանհայում հայտնվել է աշխարհի ամենաերկար բետոնե կամուրջը, որն արվել է 3D-տպիչով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3D-տպիչով պատրաստված աշխարհում ամենաերկար բետոնե կամուրջը հայտնվել Է Շանհայի Բաոշան քաղաքային շրջանի ինովացիոն զբոսայգիներից մեկում: Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտնել Է «Չժեցզյան ժիբաո» հրատարակությունը, առաջին հետիոտները կարողացել են անցնել կամրջով, որը գցված Է զբոսայգու ոչ մեծ ջրանցքի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կամրջի վրա դեռեւս շարունակվում են կոսմետիկական աշխատանքները եւ կավարտվեն մոտ ժամանակներս: Կառույցը նախագծված Է Ցինհուայի համալսարանին առընթեր շինարարական ինստիտուտի եւ Շանհայի «Իմաստնության ծոց» ինովացիոն զբոսայգու կողմից, որտեղ գտնվում Է կամուրջը: Աղեղնաձեւ կառույցի ընդհանուր երկարությունը կազմում Է 14,1 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր: Հաղորդվում Է, որ այն Հեբեյ կենտրոնական նահանգի Չժաոչժոու կամրջի ժամանակակից կրկնօրինակն Է, որի պատմությունը հաշվում Է մոտավորապես 1,4 հազար տարի: Հրատարակությունը նշում Է, որ ներկայում աշխարհում գոյություն ունեն 3D-տպիչով ստեղծված եւս երկու գործող բետոնե կամուրջներ: Մեկը գտնվում Է Նիդեռլանդներում (երկարությունը 8 մետր Է, լայնությունը՝ 3,5 մետր), իսկ մյուսը՝ Իսպանիայում: Երկրորդի երկարությունը 12 մետր Է, իսկ լայնությունը՝ 1,75 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում