Life

ԱՄՆ-ում ոսկեդրամներ են գտել նվիրատվությունների դույլիկում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ոսկեդրամներ են գտել նվիրատվությունների դույլիկում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լեյթհաուս Փոյնթ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) անհայտ անձը «Փրկության բանակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվիրատվությունների կարմիր դույլիկ Է գցել երեք ոսկեդրամ, որոնց գումարը կազմում Է երեք հազար վեց հարյուր ամերիկյան դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է South Florida Sun Sentinel-ը:

Դրանք մեքսիկական պեսոներ են: Դրանցից յուրաքանչյուրը փաթաթված Է եղել առանձին մեկդոլարանոց թղթադրամով:

«Փրկության բանակի» տեղական բաժանմունքի զարգացման գծով տնօրեն Էլիս Գոսմանի խոսքով՝ Սուրբ Ծննդից առաջ անհայտ անձը կարմիր դույլիկներում թղթադրամներով փաթաթված ոսկեդրամներ Է թողնում արդեն մի քանի տարվա ընթացքում:

Նվիրատրված փողը կհատկացվի սակավ ապահովված ընտանիքների ապրուստը հոգալուն, ինչպես նաեւ զանազան սոցիալական ծրագրերի: «Կարմիր դույլիկները» «Փրկության բանակի» առավել հայտնի փողոցային արշավներից մեկն Է: Ծննդյան տոների ժամանակ կազմակերպության կամավորները քայլում են փողոցներով՝ անցորդներին խրախուսելով նվիրատվություններ անելու կափարիչի կտրվածքով ոճավորված կարմիր դույլիկներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում