Վերստին վառել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու լուսաշղթաները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնին, որն առանց հրավառության Էր մնացել անհայտ անձի գրոհի եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, դեկտեմբերի 24-ին վերստին լուսավորվել Է ու բացվել այցելուների համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղի Է ունեցել «Այգիների ազգային հիմնադրամ» մասնավոր բարեգործական ֆոնդի միջամտության շնորհիվ, որը ֆինանսական օգնություն Է ցուցաբերել երկրի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վերաբացմանը:

Դեկտեմբերի 21-ին NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել Էր, որ անհայտ անձը բարձրացել Է ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնու վրա, որը կանգնած Է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող զբոսայգում: Իրավապահների տվյալներով՝ տղամարդը եղել Է հուզական ցնցման վիճակում: Միջադեպի հետեւանքով վնասվել են եղեւնու մի քանի լույսեր:

Նշվել Է, որ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ընթացքում Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ սուրբծննդյան տոնածառի հարթակը փակ կլինեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս