Բրյուսելի ոստիկանությունը որոնում է քաղաքում կրակ բացած տղամարդուն
1 րոպեի ընթերցում
![Բրյուսելի ոստիկանությունը որոնում է քաղաքում կրակ բացած տղամարդուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/959257.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը որոնում է դեկտեմբերի 24-ի առավոտյան Բրյուսելում կրակ բացած անհայտ անձին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ քաղաքի կենտրոնում: Տղամարդը Կալաշնիկով ավտոմատից կրակել է ռեստորանի պատուհանի ուղղությամբ, այնուհետև թաքնվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ դեռևս հայտնի չեն գործողության դրդապատճառը: Իրավապահ մարմինները հերքել են ահաբեկչության հնարավորությունը: