Ընտրվել է տարվա ամենաոճային տղամարդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ եւ դերասան Նիք Ջոնասը, GQ հանդեսի կարծիքով, դարձել Է 2018 թվականի ամենաոճային տղամարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը:

Քվեարկությունն անցկացվել Է հրատարակության կայքում: Ընթերցողներին առաջարկել Էին 64 հավակնորդներից ընտրել իրենց ֆավորիտին: Ջոնասի գլխավոր մրցակիցներն են դարձել դերասաններ Ջեֆ Հոլդբլյումը եւ Ռայան Ռեյնոլդսը, ինչպես նաեւ երաժիշտ Ջոն Լեջենդը:

Նշվում Է, որ Ջոնասի եւ դերասանուհի Փրիյանկա Չոփրայի՝ դեկտեմբերին կայացած հարսանիքը լրագրողներն անվերջանալի ֆեշն-շոու են կոչել այն հանդերձների թվաքանակի պատճառով, որոնք դերասանը փոխել Էր օրվա ընթացքում:

Իր Inctagram-օգտահաշվում դերասանը մանկական լուսանկար Է հրապարակել, որին կցել Է հետեւյալ գրությունը. «Այժմ, ինչպես եւ առաջ, ես ցանկանում եմ միայն մեկ բան՝ լինել ոճային: Ոչ թե պարզապես ոճային, այլ ամենաոճայինը: Եվ չնայած այն բանին, որ նպատակիս հասնելը տեւել Է 26 տարի, ես վերջապես երջանիկ եմ՝ պարգեւ ստանալ «ոճային լինելու իմ չթուլացող ձգտման համար»:

Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել իր ոճաբանին, երկրպագուներին եւ մյուս անվանակարգորդներին: Ջոնասի հրապարակումը գրեթե 1 մլն լայք Է հավաքել: Դեկտեմբերին ավելի վաղ ամենաոճավոր մարդկանց իր ցուցակն Է կազմել Dazed բրիտանական հանդեսը: Հրատարակությունն առաջին տեղը տվել Է ամերիկացի դերասան Ջեֆ Հոլդբլյումին, որը նկարահանվել Է «Ճանճը» եւ «Անկախության օրը» ֆիլմերում:

Հայերեն Русский

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը