Հասարակական

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հարցին` արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց:

«Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ կան, հիմա քննարկման փուլում են: Վերջնական տարբերակ չկա»,- ասաց Եղոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում