Մադրիդը եւ Բարսելոնան պայմանավորվել են երկխոսություն պահպանել կատալոնական խնդրի կարգավորման շուրջ
1 րոպեի ընթերցում
![Մադրիդը եւ Բարսելոնան պայմանավորվել են երկխոսություն պահպանել կատալոնական խնդրի կարգավորման շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/958969.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի եւ Կատալոնիայի իշխանությունները պարտավորվում են ջանքեր գործադրել եւ պահպանել երկխոսությունը տարածաշրջանային խնդրի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ինքնավարության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Էլզա Արտադին՝ ամփոփելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի եւ Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորայի միջեւ դեկտեմբերի 20-ին Բարսելոնայում կայացած հանդիպման արդյունքները:
Արտադիի խոսքով՝ կենտրոնական եւ տարածաշրջանային կառավարությունները համակարծիք են եղել, որ գոյություն ունի «հակամարտություն Կատալոնիայի ապագայի շուրջ»: Մադրիդը եւ Բարսելոնան «հանձնառու են արդյունավետ երկխոսությանը»՝ միտված «քաղաքական այնպիսի առաջարկություն գտնելուն, որը կվայելի կատալոնական հասարակության լայն աջակցությունը», ճշտել Է ինքնավարության նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
«Երկու կառավարություններն Էլ պարտավորվում են աշխատել դրան հասնելու համար»,-նշել Է Արտադին: Նա ընդգծել Է, որ հունվարին հանդիպում կկայանա կենտրոնական եւ կատալոնյան նախարարների կաբինետի ներկայացուցիչների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: