Միջազգային

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց երկրում բողոքների վերաբերյալ Մակրոնի առաջարկներին

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց երկրում բողոքների վերաբերյալ Մակրոնի առաջարկներին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) լույս դեկտեմբերի 21-ի գիշերը հավանություն Է տվել այն ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկներն ամփոփող օրինագծին, որը պայմանավորված Է «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Նրա տվյալներով՝ հաջակցություն օրինագծի արտահայտվել Է 153 պատգամավոր, դեմ ինը, 58 խորհրդարանական ձեռնպահ Է մնացել քվեարկությունից: Ինչպես նշում Է գործակալությունը, նախագիծը դեկտեմբերի 21-ին կներկայացվի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) քննարկմանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:

Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից:

«Դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի ավելացման դեմ, Ֆրանսիայում անցկացվում են նոյեմբերի 17-ից: Ցուցարարների կողմից կազմակերպված ակցիաների թիվը հասնում Է հազարների: Երկրում արդեն հինգ անգամ շաբաթ օրերին անցկացվել են բողոքի համազգային օրեր, որոնք Փարիզում, Բորդոյում, Նանտում եւ մի շարք այլ քաղաքներում ուղեկցվել են ոստիկանության հետ արմատականների զանգվածային բախումներով:

Ֆրանսիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ երկրում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել Է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ: նա նշել Է, որ նոյեմբերի կեսերից շարունակվող բողոքների ընթացքում տուժել են 1843 քաղաքացիական անձ եւ 1048 իրավակարգի պահապան: Անկարգությունների զոհերի թիվը, որոնցով ուղեկցվել են բողոքի ակցիաները, հասել Է իննի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում